Ադրբեջանում հիվանդանոցի գլխավոր բժշիկը դանակահարել է բաժնի վարիչին
31/08/2013 14:42
Նմանատիպ
Ադրբեջանի Ղազախի շրջանի ախտորոշման կենտրոնի գլխավոր բժիշկ Շահին Հասանովը կլինիկայում դանակահարել է վիրահատության բաժնի վարիչ Վասիֆ Փիրվալիեւին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով musavat.com լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել անձնական հողի վրա: Դանակահարված վիրաբույժին անմիջապես վիրաբուժական միջամտություն է կատարվել: Նրա վիճակը գնահատվում է խիստ ծանր: Ախտորոշման կենտրոնի տնօրեն Հասանովը ձերբակալվել է: Նշվում է, որ ախտորոշման կենտրոնի գլխավոր բժիշկ Շահին Հասանովը Ղազախի գործադիր ղեկավարի տեղակալ Գյուլայա Հասանովայի եղբայրն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում