Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է
13/08/2022 10:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 57-ամյա Գ. Ավանեսյանը և հայտնել, որ օգոստոսի 6-ին, ժամը 17։30-ի սահմաններում իր մայրիկին՝ Ռ. Ավանեսյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ մահացել է։
Ահազանգով մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Ավանեսյանը հայտնել է, որ իր մայրը մահացել է բժիշկների կողմից ոչ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու հետևանքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում