Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ
13/08/2022 11:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, Times․am: Բուն Հայոց 4515 թվականի տարեմուտին (2022թ. օգոստոսի 11) Կարին Տոնոյանը բարձրացավ Հայոց սրբազան Մասիս լեռան գագաթը։
Կարին Տոնոյանի վերելքը ծովի մակարդակից 5165 մետր բարձրություն տեղի է ունեցել որդու՝ 44-օրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով՝ որպես ուխտ նրա և հայրենիքի պաշտպանության, հայ ժողովրդի ազատության ու հայոց հողահավաքման համար սեփական կյանքը զոհաբերած բազմահազար քաջորդիների սրբազան գործի շարունակման։
Վերելքն Արարատի գագաթ խորհրդանշում է ինչպես հայոց ազգային նպատակի գոյությունը, այնպես էլ այդ նպատակը սեփական կյանքի նպատակ դարձնելու յուրաքանչյուր արժանապատիվ հայի հանձնառությունը, հանուն այդ նպատակի դժվարություն ու նեղություն կրելու պատրաստակամությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում