ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
13/08/2022 14:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, Times․am: Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում