Սիրիայում խաղաղության համար աղոթքի շաբաթ է մեկնարկել աշխարհի 17 երկրներում
Նմանատիպ
Սիրիայում խաղաղության համար աղոթելու մեկշաբաթյա ակցիա է սկսվել աշխարհի 17 երկրներում’ կաթոլիկ բարեգործական հիմնադրամներից մեկի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախապես աղոթքի ակցիան ծրագրված էր հոկտեմբերին, սակայն վերջին օրերի իրադարձությունները ստիպել են արագացնել դրա մեկնարկը:
«Մենք չենք կարող սպասել: Արդեն ժամանակն է, որպեսզի քրիստոնյաները մավորվեն Սիրիայի ժողովրդի խաղաղության համար աղոթելու համար: Մեր եղբայրները Սիրիայում դրա կարիքը հիմա ավելի ունեն, քան երբեւէ»,- ասվում է կաթոլիկ հիմնադրամի հայտարարության մեջ: Ակցիայի մասնակիցները Աստծուն խնդրում են մխիթարել բռնություններից տառապողներին, հանգստացնել նրանց, ովքեր իրենց մահացածների կորուստն են ողբում:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: ՄԱԿ-ի փորձագետներն օգոստոսի 31-ին արդեն մեկնել են Սիրիայից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում