5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում
14/08/2022 18:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, Times․am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեց հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում