«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, Times․am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված վարույթով հարցաքննվել է 20-ից ավելի անձ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Կոմիտեից տեղեկացանք, որ առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զաքարյանը չի հարցաքննվել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առեւտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում