Պուտինը զարմացած է Բրիտանական խորհրդարանի որոշումից
Նմանատիպ
Բրիտանական խորհրդարանի որոշումը Սիրիայի հարցի վերաբերյալ, որով հավանություն չի տրվել Սիրիա ներխուժելու կառավարության դիրքորոշմանը, միանգամայն անակնկալ էր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինձ համար դա մեծ անակնկալ էր: Կարծում եմ մենք’ բոլորս, այդ թվում նաև ես, վերջին տարիներին արդեն սովորել էինք մտածել, որ արևմտյան հասարակությունում ընդունված է առանց քննարկումների որոշումներ կայացնել: Համենայն դեպս, այդպես է երևում արտաքին հայացքից’ համապատասխան գլխավոր գործընկեր ԱՄՆ-ի դիրքորոշման և ցանկությունների»,- նշել է Պուտինը:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև պարզաբանել է «մեծ ութնյակի» հանդիպումից հետո իր և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի’ սիրիական հարցով հեռախոսազրույց ունենալու մասին լուրերը’ նշելով, որ նման բան չի եղել: ««Մեծ ութնյակի» շրջանակներում մենք նախագահ Օբամայի հետ քննարկել ենք նաև Սիրիայի հարցը և պայմանավորվել փոխհամագործակցել միմյանց հետ Ժնևյան բանակցությունների ժամանակ… Ամերիկյան կողմը իր վրա է վերցրել բանակցություններին ռազմական ընդդիմությանը ներգրավելու պարտականությունը: Դա բարդ գործընթաց է ըստ երևույթին նրանց դա չի հաջողվում», – նշել է ՌԴ նախագահը’ հավելելով, որ վերջին շրջանում’ հատկապես քիմիական զենք կիառելու սիրիական կառավարության նոր մեղադրանքներից հետո ԱՄՆ նախագահի հետ նա բանակցություններ չի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում