Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
16/08/2022 21:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, Times․am: «Ինտերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել, գրում է ArmSport.am-ը։
«Այսօր առավոտյան Ռոզանոյի «Humanitas» կլինիկակական ինստիտուտում Մխիթարյանը հետազոտություններ է անցել։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանային լարվածություն։ Նրա վիճակը կգնահատվի առաջիկա օրերին»,- գրված է իտալական ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը A Սերիայում «Ինտերի» կազմում նորամուտը նշել էր նախորդ շաբաթ՝ «Լեչեի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում