Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, Times․am: Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 17-18-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 17-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-19-ն էապես չի փոխվի, օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում