Տիգրան Ավինյանը հայտնվում է փլատակների վրա ու հիշեցնում, որ ինքը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, Times․am: Ժամկետից շուտ քարոզչություն իրականացնելը կարող է ընդամենն օրենքի խախտում համարվել, բայց մնալ բարոյականության սահմաններում։ Նման խախտման համար կարելի է վարչական պատասխանատվության ենթարկել, բայց չհամարել, որ մարդն անցել է կարմիր գծերը։
Շատ տգեղ էր ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանի պահվածքն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում։
Գրեթե նախադեպը չունեցող ողբերգությունը ցնցել է ողջ հասարակությանը, մարդիկ արդեն 3 օր ու գիշեր է զբաղվում են որոնողական աշխատանքներով, դեռ բոլոր անհետ կորածները չէ, որ գտնվել են, դեռ հողին չեն հանձնվել զոհվածների մարմինները, երբ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնվում է փլատակների վրա ու հիշեցնում, որ ինքը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է, ընտրության՝ որը պետք է տեղի ունենա հաջորդ տարվա հոկտեմբերին։
Ողբերգության ժամանակ քարոզչություն իրականացնելը այն կարմիր գիծն է, որն անցնելը ՔՊ-ի համար դարձել է սովորական երևույթ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում