Ադրբեջանում դիպուկահարների պատրաստման դասընթացները վերակագնվում են
Նմանատիպ
Ադրբեջանի մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայության «Ռազմական հայրենասիրություն եւ մասնագետների պատրաստում» ընկերությունը վերականգնում է դիպուկահարների պատրաստման դասընթացները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ԱզերիՊրես»-ին հայտնել են մոբիլիզացիայի Պետծառայությունում:
Նշվում է, որ հիշյալ ընկերության Բաքվի Սաբունչիի շրջանում գտնվող բաժանմունքում օգոստոսի 13-ից սկսվել են դասընթացներում փաստաթղթերի ընդունումը: Անչափահսների հետ միասին դասընթացներին կարող են մասնակցել նաեւ զինծառայություն անցած անձինք:
Հետախույզների եւ դիպուկահարների պատրաստման դասընթացները Ադրբեջանի Ռազմահայրենասիրական տեխնիկական կամավորական միության կազմում բացվել են 2011 թ-ին: Դասընթացները դադարեցվել էին այն բանից հետո, երբ միությունը 2012 թ-ին անցել էր Մոբիլիզացիայի եւ զորակոչի պետական ծառայության ենթակայության տակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում