Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, Times․am: 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ինքը փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ:
«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաև պետք է հանձնարարեմ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում համապատասխան տեսչական մարմինը 2021 թվականի գարնանը կատարել է ստուգումներ և արձանագրել խախտումներ:
«Այս տեղեկությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Այդ հանձնարարականը ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում