Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է
18/08/2022 12:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, Times․am: Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ ստացվեց, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։
Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։
Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում