Ռուսաստանի ԱԳ փոխնախարարն ԱՄՆ-ի դեսպանի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օգոստոսի 31-ին քննարկել են Սիրիայի իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր ավելի վաղ ընգծել էր, որ Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման մասին ԱՄՆ-ի սպառնալիքներն ընդունելի չեն: «Ցանկացած միակողմանի ռազմական գործողություն, որին կդիմեն շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կլինի միջազգային նորմերի ուղղակի խախտում, կքայքայի սիրիական հակամարտության քաղաքական և դիվանագիտական լուծման հեռանկարները, կհանգեցնի առճակատման և զոհերի նոր փուլի»,-ասել է Լուկաշևիչը և հավելել, որ չի կարելի թույլատրել իրադարձությունների նման զարգացում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում