Մասիսի քաղաքապետարանի շենք զինված ներխուժած 36-ամյա տղամարդը ինքնասպան է եղել
20/08/2022 08:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, Times․am: Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ, հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում