Օբամայի որոշումը դեռևս չի նշանակում պատերազմ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ  իր ղեկավարած երկիրը կհարվածի Սիրիային, սակայն չի հստակեցրել հարվածի ժամկետները:

Նրա խոսքով, նման օեպրացիան կարող է իրականացվել ցանկացած պահին, սակայն չի  մատնանշել կոնկրետ օրը:

Օբաման մատնանշել է, որ հարվածելու պատճառը երկրում նախագահ Ասադի կողմից կիրառված քիմիական զենքն է:

Սակայն հարկ է հիշեցնել, որ այդ հայտարարությունը դեռևս  փաստարկված չէ, քանի որ ՄԱԿ-ի տեսուչները հարցի վերաբերյալ իրենց եզրակացությունը կներկայացնեն երկու շաբաթից:

 Օբամայի որոշումը դեռևս բավարար չէ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու համար, քանի որ այն պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից: Այս պահին Կոնգրեսը գտնվում է արձակուրդի մեջ և աշխատանքային գրաֆիկի կանցնի միայն սեպտեմբերի 9-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում