Պայթուցիկների ներկրման ու վաճառքի արգելքի քննարկումը ցույց է տալիս իշխանության պատեհապաշտ ու գաղափարազուրկ լինելը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: «Սուրմալու»-ի ողբերգական դեպքից հետո շարունակվում է քննարկվել հրավառության նյութերի և պայթուցիկների ներկրման ու վաճառքի արգելման թեման։ Ընդորում քննարկվում է ոչ միայն հասարակության լայն շրջանակների, որոնց էմոցիոնալ մոտեցումը հասկանալի է ու բնական, այլև իշխանության ներկայացուցիչների կողմից։
Նման քննարկումը ցույց է տալիս պետության անկարողությունն ու իշխանության պատեհապաշտ, գաղափարազուրկ լինելը, պոպուլիստական բնույթը։
Նման մոտեցումը նույնն է, ինչ հավաքեն որսորդական հրացանները որսագողության դեմ պայքարելու համար, արգելեն ավտոմեքենա վարելը վթարներից խուսափելու համար, ի վերջո անդամահատեն տղամարդկանց, բռնաբարության դեպքերը բացառելու համար։
Իրավական պետությունը ոչ թե կացնային որոշումներով է առաջնորդվում, այլ վերահսկում է ոլորտների գործունեությունը, ապահովում անվտանգ միջավայր։
Քանի որ Երևանը համարվում է ներկրման ու վաճառքի գլխավոր կենտրոնը, ապա քաղաքապետի ապագա թեկնածուները պետք է ոչ թե փիառվեն փլատակների վրա, այլև հանդես հան հստակ ծրագրերով, որոնք հետագայում կներկայացնեն օրենսդիր մարմնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում