«Սուրմալու»-ի պայթյունից հետո փլատակներից հայտնաբերված բոլոր քաղաքացիները նույնականացվել են
22/08/2022 14:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փլատակներից օգոստոսի 7-ին հայտնաբերված քաղաքացու մարմինը նույնականացվել է. մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,- գրել է Կոստանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում