ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, Times․am: ԱՄՆ պետդեպը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը, քանի որ, ըստ տվյալների, սպասվում է ռազմական գործողությունների նոր թեժացում։ Այս մասին ասված է Կիևում ԱՄՆ դեսպանատան կայքում։
«ԱՄՆ պետդեպն ունի տվյալներ, որ Ռուսաստանը պատրաստվում է ակտիվացնել հարվածները ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքների և պետական օբյեկտների ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Le Figaro գրել էր, որ Ուկրաինայի ԶՈւ ծառայողները ռուսական բանակի դեմ ընթացող մարտերը ներկայացրել էին որպես դժոխք։ Նրանք բողոքել էին ռուսական բանակի ակնհայտ առավելություններից։
Նրանց խոսքերով, ամեն օր ՌԴ ԶՈւ-ն ուկրաինական դիրքերը ենթարկում է հրետանային 40-60 հարվածի, մինչև դեռ ուկրաինական ԶՈւ-ն կարողանում է պատասխանել միայն 10 հարվածով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում