Նորագավիթի «Գայի» պոստը ոտքով անցնելու համար պետք է ապավինել Աստծուն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, Times․am: Երևանի Նորագավիթի «Գայի» պոստը տարիներ շարունակ մնում է վթարների ու ողբերգական դեպքերի թատերաբեմ։ Սակայն այս խաչմերուկն անփորձանք հաղթահարելու խնդիր ունեն ոչ միայն վարորդները, այլև հետիոտները։ Մարդը եթե Այնթափից ուզում է ոտքով գնալ Նորագավիթ, ապա նախապես կարող է ամեն դեպքում հրաժեշտ տալ մտերիմներին, քանի որ այս խաչմերուկում նախատեսված չէ հետիոտնային անցում։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Այնթափից Նորագավիթ ոտքով գնալու համար, մարդիկ պետք է ապավինեն ոչ միայն արագ ընթացող մեքենաների վարորդների զգոնությանը, այլև Աստծուն։
Այնինչ հասարակության անվտանգության առաջին պատասխանատուներն իշխանություններն էին, որոնց համար Երևան քաղաքը հավանաբար սկսվում է կառավարության շենքից և ավարտվում կառավարության ամառանոցներում։
Քանի որ նշված խաչմերուկը Դամոկլյան սրի նման կախված է անցորդների վզին, հուսանք քաղաքային հաջորդ իշխանությունները գոնե մեկ անգամ կփորձեն ոտքով անցնել այս փորձությունը և ողջ մնալու դեպքում կտան համապատասխան լուծում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում