Ցավալի իրողության առաջ ենք. անկախ պետականության կորստի վտանգը մեծ է. Ղազարյան. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, Times․am: Այսօր կանգնած ենք ցավալի իրողության առաջ. կա վտանգ Հայոց պետականության կորստի
ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի խորհրդանշական նիստի բացմանը հայտարարել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
«1990թ օգոստոսի 23-ի այսօրը իրականություն դարձավ հայ ժողովրդի դարավոր երազանքը։ Մեր ժողովրդի դարեդար սերունդների, հերոսական զավակների, նվիրումի, պայքարի, անձնազոհության շնորհիվ Արցախյան շարժման միասնական ոգով ԽՍՀ 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանն իբրեւ անկախ պետություն, իսկ խորհրդարանն իբրեւ անկախ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդ»,- հայտարարել է Ղազարյանն ու ավելացրել. «Ես իբրեւ Հայաստանի քաղաքացի, այդ ժամանակ սովորում էր դպրոցում եւ չգիտեր, թե ինչ ապագա է սպասվում։ Պայքար, զոհողություն, անձնազոհություն հայրենիքի համար։ Հրաշքով փրկվել եւ պայքարել այդ հայրենիքի շենացման համար։ Այդ ժամանակվա մեր սերնդի ճակատագրերը կիսվել էին, եւ իմ շատ հասակակիցներ ավելի հզոր, ավելի պայծառ ու վեհ են գտնվել ու կարողացել են իրենց կյանքը զոհել հանուն Հայաստանի»։
Նրա խոսքով՝ այսօր ունի մեղքի զգացում՝ ապրել պատասխանատվության գիտակցումով, թե արդարացնելու իր գոյությունը՝ ծաղրելով Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովրդին։
«Այսօր կանգնած ենք ցավալի իրողության առաջ. կա վտանգ Հայոց պետականության կորստի»,- նշեց Էդգար Ղազարյանը՝ խնդրելով այսօր հավաքվեն միասին եւ օգնեն դիմակայելու այս փորձությանը»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում