Արաբական Երկրների Լիգայի արտգործնախարարներն այսօր կքննարկեն տարածաշրջանի հիմնախնդիրները
01/09/2013 12:47
Նմանատիպ
Արաբական երկրների լիգայի արտգործնախարարները սեպտեմբերի 1-ին Կահիրեում Սիրիայի հետ կապված հանդիպում կանցկացնեն: Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ Բեն Հելլին նշել է, որ հանդիպումը սկզբում նախատեսված էր անցկացնել երեքշաբթի օրը: Արաբական երկրների լիգան կարծում է, որ Դամասկոսում քիմիական զենքի օգտագործման մեջ մեղադրվողները պետք է կանգնեն միջազգային դատարանի առջեւ:
Սիրիայում իրավիճակը հերթական անգամ սրվել է օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվամիջոցներ հայտարարեցին Դամասկոսում քիմիական զենք կիրառելու մասին:
Այս մասին հայտնեց «Ֆրանսպրես» գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում