Պետությունը վաճառում է քաղաքացու պարտականությունը իր հայրենիքի հանդեպ. Մովսես Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, Times․am: Պետությունը քաղաքացու պարտականությունը իր հայրենիքի հանդեպ վաճառում է, դա շատ վատ երևույթ է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով:
Մովսես Հակոբյանը շեշտել է, որ բացասական է վերաբերվում նախագծին։
«Իմ կարծիքով՝ ՀՀ արական սեռի բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը տան հայրենիքին, քանի որ հայրենիքի օդը, հողը ու ջուրը օգտագործել են իրենք ու իրենց ծնողները, և դա պետք է փոխհատուցեն՝ նաև իրենց ծառայությամբ»,-ասել է նա:
Մովսես Հակոբյանի արձանագրմամբ՝ ստացվում է՝ հայրենիքի պաշտպանությունն իրականացնելու է միայն սոցիալապես անապահով խավը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում