Սա ևս մեկ ծանր հարված է մեր պետությանը, ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, Times․am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է ՊՆ-ի նոր նախագծին, որով առաջարկվում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե բավականին մեծ գումար վճարելու պայմանով:
«Վճարիր 60 հազար դոլար եւ խուսափիր երկամյա զինծառայությունից։ Այս գովազդը տարածում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։
Սա անբարոյականություն է։ Իհարկե։ Բայց ոչ միայն։ Սա եւս մեկ ծանր հարված է մեր պետությանը։Հետպատերազմյա երկրում հաստատ նման բան չեն անում։
Հիմնավորումը, թե սա անում ենք պրոֆեսիոնալ բանակի կայացման համար, մեղմ ասած, թույլ է, այլ կերպ ասած, չի դիմանում որեւէ քննադատության։
Չերկարացնեմ, չի կարելի նման որոշում կայացնել։ Այն ջարդում է մեր երկրի ու բանակի ողնաշարը, հիմք դնում զինված ուժերում կաշառակերության ծաղկմանը։
Ձեռքներդ հեռու մեր բանակից»,- ֆեսյբուքյան իր էջում գրել է Գեղամ Նազարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում