Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկան է մահացել
26/08/2022 12:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հանրապետական ծննդատանը մահացել է ծննդկան՝ 20-ամյա Մերի Գ-ն։
Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինս Լոռու մարզի բնակիչ էր և Հանրապետական ծննդատուն էր տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում