Ծխախոտի մնացորդը ոստիկանը մեքենայից դուրս է շպրտում, ապա իրեն դիտողություն արած քաղաքացուն հորդորում՝ գազոնը չտրորել․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, Times․am: աղաքացի Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից նշելով, որ ոստիկանության ծառայողը ծխախոտի մնացորդը գցում է գետնին, բայց իրեն նկատողություն արած քաղաքացուն ասում է՝ խոտի վրա չքայլել։
«Որոշել էի, որ արդեն ամեն ինչ անիմաստ ա, ոչ մի բանի մասին ոչ գրեմ, ոչ էլ ժամանակ ծախսեմ ընդհանրապես: Բայց ամեն օր հանդիպում եմ սենց չուլ իրավիճակների: Ամիսներով գործի գնալուց Մանկական երկաթուղու մոտ ոստիկանական պոստ կա, որտեղ հսկում են մարդակմեկի խաղաղ անդորրը: Ընդեղ իրանք սարքել են մի հատ բեսեդկա իրավիճակ՝ աղբը ծփում ա իրենց շուրջ բոլորը, բիչոկը ծխում շպրտում, բաժակը, տուփերը իրանց նստած տեղից, մեքենայի մեջից շպրտում են ուր պատահի: Մեծ աղբամանն էլ իրենցից մի 5 մետր հեռավորության վրա: Մայորից մինչ ավագ, իրանց պահում են չուլ բեսեդկի նման, ծառայության ժամանակ անընդհատ աղտոտում, մեքենան մայթի վրա կայանում, իրար բարեւ պաչիկ մաչիկներով:
Սա էլ էսօր, Համալիրում:
Ասում եմ՝ ինչի աղբ թափեցիր, ասում ա՝ բա դու խի էս գազոնի վրա կանգնել:
Ասում եմ՝ վատ բան էս անում, ասում ա՝ դու ինձ մի ասա, եթե էտքան մաքրության մասին էս մտածում, գնա էն քաղաքացիներին ասա:
Ասում եմ ՝մաքրության մասին չի հարցը, ձեր 0 կարգապահության մասին ա, ասում ա՝ դու ինձ ուղղություն ցույց մի տուր, ինձանից կարգապահություն մի պահանջի»,- նշել է Վիգեն Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում