Բախտավոր է այն մարդը, որն առանց փորձության անցնում է Արշակունյաց-Ագաթանգեղոս խաչմերուկը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, Times․am: Երևանում հետիոտների համար թերևս ամենավտանագավոր խաչմերուկներից մեկը Կրկեսի խաչմերուկն է, հատկապես Արշակունյաց պողոտայից դեպի Ագաթանգեղոս փողոց մտնող հատվածը։ Այստեղ մեքենաների համար աջը մշտապես բաց է, սակայն վարորդներին բացարձակ տեսանելի չէ հետիոտների համար նախատեսված լուսացույցը։ Վարորդը, նույնիսկ ընդհուպ մոտենալով խաչմերուկին, չի տեսնում հետիոտնի համար վառված կանաչ լույսը, փոխարենը՝ տեսնում է փողոցն օրինական ձևով անցնող մարդուն արդեն ուղիղ մեքենայի առաջ։ Ու այս հատվածում ոչ թե մեքենաներն են զիջում հետիոտնին, այլ հակառակը, քանի որ եթե փողոցն անցնող մարդն ապավինի իր համար կանաչ ճանապարհ ապահովող լույսին, կհայտնվի մեքենայի անիվների տակ, վրաերթի ենթարկած վարորդն էլ միայն պատահարից հետո կիմանա, որ ինքը խախտել է երթևեկության կանոնները։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Հուսանք, քաղաքային հաջորդ իշխանությունները կմտածեն այդ հարցին լուծում տալու ուղղությամբ, քանի որ ներկայիս իշխանությունն ու մտածելն այդքան էլ համատեղելի չեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում