Հուսամ Աստված ինձ այնքան առողջություն կտա, որ գոնե թոռներիս կկարողանամ տանել կրկես
26/08/2022 17:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, Times․am: Երբ ամուսնացա, այդ տարի Երևանի կրկեսի շենքը քանդեցին, պետք է կառուցվեր նորը, որն աննախադեպ էր լինելու տարածաշրջանում։ Այդ ժամանակ երազում էի, որ երբ առաջնեկս ծնվի ու մի քիչ մեծանա, շինարարությունն ավարտված կլինի ու երեխայիս ձեռքը բռնած հպարտորեն կտանեմ կրկես, ընդմիջմանն էլ կպատմեմ, որ ինձ նույնպես քո տարիքում բերում էին ներկայացման ու կնկարագրեմ ինչպիսինն էր հին շենքը, գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Այժմ առաջնեկս մեծացել է այնքան, որ մի քանի տարուց դպրոցը կավարտի, սակայն Երևանի կրկեսն այդպես էլ չգործեց ու երազանքս մնաց անկատար։
Հուսամ Աստված ինձ այնքան առողջություն կտա, որ գոնե թոռներիս կկարողանամ տանել կրկես, եթե իհարկե այդ ժամանակ այն վերջապես գործի։
ՀՀ քաղաքացի
Հետևեք մեզ նաև Telegram-ում