Սևանի թերակղզում օտարերկրացիների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. դանակահարողը ձերբակալվել է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, Times․am: Սևանի թերակղզու լճափնյա գոտում օգոստոսի 25-ին, ժամը 14-ին օտարերկրացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսին դանակահարել է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները անմիջապես հասել են դեպքի վայր, հայտնաբերել և՛ դանակահարողին, և՛ մարմնական վնասվածքներ ստացած անձին։
«Դանակահարված տղամարդը տեղափոխվեց բժշկական կենտրոն, իսկ դանակահարողը ձերբակալվեց։
31-ամյա օտարերկրացին ներկայացվեց քննչական ստորաբաժանում։ Նա հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ է հասցրել տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Սևանա լիճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում