Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ Երևանում. փողոցում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի
28/08/2022 11:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, Times․am: Այսօր՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դաբիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով:
Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր Երևանի բուհերից մեկում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում