«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, Times․am: «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են: Մեկին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօերնինб կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փոխտնօրենին, ում անունը իրավապահները չեն բացահայտում, մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։
Ձերբակալված, ապա՝ կալանավորված մյուս երեք անձինք տնտեսվարողեր են, որոնց անունները ևս հայտնի չեն: Ձերբակալված մյուս երեք անձինք տնտեսվարողներ են, մեկը՝ պահեստ շահագործող։ Վերջիններս մեղադրվում են անզգուշությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պայթյունի հետևանքով եռահարկ շինությունը մասնակի փլուզվել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ դեպքի հետևանքով 16 քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած։
Հետևեք մեզ նաև Telegram-ում