Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված լեյտենանտ Տիգրան Պետրոսյանն այսօր կդառնար 26 տարեկան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, Times․am: Այսօր ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 26 տարեկան: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունից:
Պետրոսյանների ընտանիքի անդամների ու հարազատների հետ՝ այսօր Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, ՆԳ նախարարության և ոստիկանության մի խումբ ծառայողներ հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել Տիգրանի հիկշատակին:
Տիգրան Արթուրի Պետրոսյանը ծնվել է 1996թ. օգոստոսի 28-ին Ստեփանակերտ քաղաքում։ 2015-2017թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
2020թ.օգոստոսի 18-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։ Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին: Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։
ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում