Արթուր Ղազարյանի և Արտուշ Հակոբյանի սպանության գործն ուղարկվել է դատարան․ կա 5 մեղադրյալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, Times․am: «Քանաքեռցի Տույ» անունով հայտնի Արթուր Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի ու ևս երկու անձի մահվան պատճառ դարձած միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, գրում է «Հետքը»:
Գործով, ըստ «Դատալեքս»-ում առկա տվյալների, հինգ մեղադրյալ է: Արտուշ Հակոբյանի անվան դիմաց նշված է՝ «մահացած»: Ենթադրվում է, որ վերջինիս հարազատներն առարկել են, որ Հակոբյանի նկատմամբ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի:
Ըստ միջադեպի օրը սպանված Արտուշ Հակոբյանի մեղադրանքի՝ վերջինս որդիների՝ որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, Արթուր Ղազարյանին, Արայիկի Խաչատրյանին, Արթուր Բորյանին, Գևորգ Ջաբուրյանին և Գեղամ Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում, այն է՝ Ղազարյանի և Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված:
Արտուշ Հակոբյանը մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերված խմբի կողմից սպանությունը և ապօրինի զենք պահելը: Արտուշ Սիմոնյանի որդիներին՝ Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյանիններին, Արսեն Ալեքսանյանին ևս նույն հոդվածներով է մեղադրանք առաջադրված, իսկ Սիմոնյանի մյուս որդին՝ Հակոբ Սիմոնյանը մեղադրվում է ծեծի և սպանության փորձ կատարելու մեջ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, իսկ մյուս երեք անձինք կալանավորված են:
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում