Վարորդներին տուգանքների մասին պետք է ծանուցեն նաեւ հեռախոսով. Երևանի քաղաքապետ
29/08/2022 14:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, Times․am: Կայանման կամ «կարմիր գծերի» կանոնների խախտման համար տուգանված վարորդներին հեռախոսով պետք է ուղարկվեն տուգանքների մասին ծանուցումներ։ Քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ օգոստոսի 29-ին ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Ըստ քաղաքապետի, հեռախոսահամարները կարող են պարզվել ոստիկանության տվյալների համապատասխան շտեմարանի միջոցով։
«Առաջադրված խնդրի կատարումը հանձնարարվել է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանին։ Քաղաքապետարանը նման պարտականություն չունի։ Հիմականում քաղաքացին տեղեկացվում է կամ փոստով, կամ «Ազդարար» կայքով»,- նշեց Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում