Երևանյան բոլոր փողոցներին միանման մոտեցումը ցույց է տալիս քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, Times․am: Ժամանակին քաղաքային իշխանությունների կողմից որոշում կայացվեց ամբողջ Երևան քաղաքում սահմանել ժամում առավելագույնը 60 կիլոմետր արագություն։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Կյանքը ցույց տվեց, որ բոլոր փողոցներին հավասար մոտեցումը ոչ միայն չհանգեցրեց վթարների ու վրաերթերի նվազեցմանը, այլև նպաստեց խցանումների ավելացմանը։ Նման մոտեցումը ապացուցում է քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմը և խնդիրներին ոչ թե լուծում տալու, այլ լուծման պատրանք ստեղծելու ձգտումը։
Հուսանք, որ քաղաքային հաջորդ իշխանություններն առավել մասնագիտական մոտեցում կցուցաբերեն նմանատիպ հարցերին և չեն նմանվի Ավետիք Իսակահյանի «Աբու Լալա Մահարի» պոեմի հետևյալ տողերին․ մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:
Համաձայվեք, որ կատարյալ անհեթեթ է օրինակ վերը նշված երևանյան երկու փողոցներն էլ անցնել նույն արագությամբ, իսկ նման օրինակները բազմաթիվ են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում