Ֆրանսիան Սիրիայի դեմ գործողություններ միայնակ չի սկսի. ՆԳՆ նախարար
Նմանատիպ
Ֆրանսիան Սիրիայի դեմ գործողություններ միայնակ չի սկսի եւ սպասում է այդ հարցով ԱՄՆ-ի որոշմանը։ «Reuters»-ի հաղորդմամբ՝ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով rbc.ru-ն։ «Մենք ունենք կոալիցիայի կարիք»,- ընդծել է քաղաքական գործիչը։
Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն Սիրիայի հարցով հանդիպումներ կանցկացնի խորհրդարանի վերին եւ ստորին պալատների խոսնակների հետ, իսկ սեպտեմբերի 4-ին կանցկացվեն Դամասկոսի հանդեպ ռազմական գործողությանը նվիրված խորհրդարանական քննարկումներ։
Իսկ Սիրիայի ընդդիմություն իր հերթին հայտնել է իր հիասթափությունն այն կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Սիրիա մտնելու վերաբերյալ բանաձեւի նախագիծը։ Միաժամանակ, խռովարարները վստահ են, որ Կոնգրեսը հավանության կարժանացնի Օբամայի առաջարկը։
Օբաման ռազմական գործողությունների իր որոշումը կրկին հիմնավորել է այն հանգամանքով, որ ԱՄՆ-ը վստահ է՝ քիմիական զենք խաղաղ բնակչության դեմ կիրառել է Ասադի իշխանությունը: Միաժամանակ, Օբաման չի ակնկալում, որ բոլոր ազգերը կսատարեն իր այս որոշմանը: Նա մեղադրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անգործության եւ Ասադին պատասխանատվության կոչելու անկարողության մեջ:
Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փորձ? ?գետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում