Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում. Էդգար Ղազարյանը՝ ՀՊՏՀ ռեկտորի մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, Times․am: Գողությունն ու գրագողությունը 40 օր է տևում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ում հեռացրել են ՀՊՏՀ-ից։
«Հին հայկական ժողովրդական ասացվածքի այս մոդերնիզացված տարբերակը ամբողջությամբ վերաբերվում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին (ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի աղջկան): Նա լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ իմ հետ կնքված պայմանագրի ավարտից հետո ես չեմ դիմել նոր պայմանագիր կնքելու համար։ Այսօր ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դասախոսների խմբում ամբիոնի լաբորանտը տեղեկացրել է բոլոր դասախոսներին, որ ներկայանան ու գրեն դիմումներ, քանի որ դեռ ոչ ոք դիմում չի գրել և չի հրամանագրվել նոր ուսումնական տարվա համար, մինչդեռ դասատախտակներն արդեն կազմվել ու հրապարակվել են` առանց իմ ներգրավվածության։ Ստորության հարցում էլ ազնիվ պետք է լինել, քանզի 40-օրյա ճշմարտության բացահայտումը բոլոր դեպքերին է վերաբերվում, երբեմն ավելի շուտ»,- գրել է Ղազարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում