ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձմանը
30/08/2022 19:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, Times․am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում