Իսրայելը պատրաստ է Սիրիայում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի
01/09/2013 16:34
Նմանատիպ
Իսրայելի իշխանությունները պատրաստ են արձագանքել Սիրիայում իրադարձությունների ցանկացած ուղղությամբ ցարզագցման։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, հրեական պետության ղեկավարը կառավարության կիրակնօրյա նիստին նշել է. «Իսրայելը հանգիստ է եւ վստահ սեփական ուժերին։ Մեր քաղաքացիները գիտեն, որ մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։
Ավելի վաղ Նեթանյահուն բազմիցս զգուշացրել է, որ Իսրայելը չի միջամտի սիրիական հակամարտությանը, սակայն պատրաստ է կոշտ պատասխանի այն դեպքում, եթե երկիրը հարձակման ենթարկվի Սիրիայի կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում