Երևանում 36-ամյա շինարարն ընկել է կիսակառույց շենքի 6-րդ հարկից ու մահացել

Երևանում 36-ամյա շինարարն ընկել է կիսակառույց շենքի 6-րդ հարկից ու մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը՝ ժամը 11։00-ի սահմաններում շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուրջյան 11/5 հասցե, որտեղ կառուցվող էլիտար շենքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Մ․-ն էր, ով աշխատում էր «Գարիկ Խաչատրյան» Ա/Ձ, «Մագա» ՍՊԸ-ում որպես շինարար: Նա, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ շինարարական աշխատանքներ կատարելիս, 6-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում