Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել
05/09/2022 11:02
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։
Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում