Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
06/09/2022 12:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 6-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-19 մ/վ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում