Երևանյան գետնանցումների անմխիթար վիճակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, Times․am: Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևանյան գետնանցումներից մեկն է մաքրելուց առաջ և հետո, միաժամանակ հույս հայտնելով, որ այլևս գետնանցումը նախկին տեսքին չի վերադառնա։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամյան ալիքը։
Բնականաբար գովելի է, երբ պատկան մարմինները չեն թերանում իրենց աշխատանքում, բայց այստեղ հարց է առաջանում, իսկ ու՞մ «ջանքերով» է գետնանցումը վերածվել աղբանոցի, մե՞ր, թե՞ քաղաքային իշխանությունների։
Սա այն դեպքերից է, երբ մեղավորությունը երկուստեք է։ Քաղաքային իշխանությունները մեղավոր են, քանի որ չեն իրականացնում անհրաժեշտ հսկողություն, չեն նորոգում գետնանցումները ու չեն ապահովում այնպիսի պայմաններ, որ քաղաքացիները նույնիսկ օրվա մութ ժամերին հանգիստ կարողանան օգտել անցումներից, իսկ մայրաքաղաքում անմիխթար վիճակում գտնվող գետնանցումները բազմաթիվ են։ Մենք էլ մեղավոր ենք, քանի որ ինքներս ենք առաջացրել այս աղբակույտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում