Բակո Սահակյանը մասնակցել է Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին մասնակցել է Շուշիի Ռեալական ուսումնարանի շենքում Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայի բեմադրությանը:  Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը Շուշիում՝ այն համարելով օգտակար թե Արցախում դասական երաժշտության զարգացման, թե պատմամշակութային կոթողների պահպանման տեսանկյունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում