Երեկ գերությունից վերադարձած զինվորները Քննչական կոմիտեում հարցաքննվում են
09/09/2022 16:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: Բաքվից երեկ Հայաստան վերադարձած հինգ գերիները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում հարցաքննվում են: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Սովորաբար, միշտ այդպես է, վերադարձած գերիները նախ հարցաքննվում են, հետո կարգավիճակ են ստանում: Ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ Էդիկ Հովսեփյանը 2021 թվականի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրավիճակի սրման ժամանակ»,-մանրամասնեց Թադևոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում