25-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է 89-ամյա տատիին
10/09/2022 12:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է նաև 89-ամյա տատի ոտքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում