Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
12/09/2022 10:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, Times․am: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, իսկ 14-15-ը՝ կնվազի 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ը և 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում