Մետրոյի Գործարանային կայարանն իմ ողջ շրջակայքով վերածվել է հսկայական տոնավաճառի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, Times․am: Կան խնդիրներ, որոնք լոկալ բնույթ ունենալու պատճառով քաղաքային իշխանությունների կողմից մեծ ուշադրության չեն արժանանում։ Սակայն դրանից խնդիրները ոչ միայն չեն վերանում, այլև սկսում են մետաստազների նման տարածվել։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Նմանատիպ խնդիրներից մեկը Գործարանային մետրոյի շրջակայքում մութ ժամերին (շեշտում ենք մութ, այլ ոչ գիշերային) մարմնավաճառների հսկայական կուտակումն է, ինչը քաղաքի տվյալ հատվածում ստեղծում է ոչ միայն վթարային իրավիճակներ, այլ լուրջ անախորժություններ է պատճառում մետրոյից դուրս եկող մարդկանց։
Մարմնավաճառները տվյալ վայրում իրենց ծառայություններն են առաջարկում իրենց սեփական մեքենաներով, դրան գումարած ծառայություններից օգտվողները այդտեղ են «ժամանում» ով ինչպես կարող է՝ ոտքով, մետրոյով, երթուղայինով, տաքսիով, մեքենաներով ու դառնում է իսկական տոնավաճառ, իր ամբողջ աղմուկ աղաղակով ու սակարկություններով։
Այդ ողջ քաոսի, հայհոյանքների, վեճերի ու կռիվների թոհուբոհում մարդիկ շատ հաճախ ստիպված են լինում մետրոյից դուրս գալ և դիմացի կանգառում տրանսպորտին սպասել տվյալ ինդուստրիայի «աշխատակիցների» հետ գրեթե ուս ուսի տված։
Հետևեք մեզ նաև Telegram-ում