Գեղարքունիքի մարզպետը հայտնել է 80 վիրավորների մասին. մեծ մասը զինվորականներ են
13/09/2022 22:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Հայկական կողմը Գեղարքունիքի մարզում ունի 80 վիրավոր, նրանց մեծ մասը զինվորականներ են, սակայն կան նաև քաղաքացիական անձինք: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Մարզպետը հայտնել է, որ շուրջ մեկուկես ժամ կրակոցները դադարել են, կան այրված տներ, վնասվել են համայնքների վարչական շենքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում